Հուլիսի 13-ից Երևանում մեկնարկել է «Ոսկե Ծիրան» կինոփառատոնը, որը մեկ շաբաթ շարունակ՝ մինչև հուլիսի 20-ը, կինոասեր հանրությանը հնարավորություն է տալիս դիտելու ավելի քան 100 կինոնկար։ Դրանց շարքում ընդգրկված են նաև այն ֆիլմերը, որոնք պարգևատրվել են Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակներով։ Տեղեկությունը հայտնել են Երևանի քաղաքապետարանից։
Կինոփառատոնի շրջանակում Հայաստան են ժամանել աշխարհահռչակ կինոաստղեր: Պատվավոր հյուրերի շարքում են կինոյի միջազգային մեծություններ՝ Ամիր Նադերին, Աբդերահման Սիսակոն, Աթինա Ցանգարին, Ֆեդոն Պապամայքլը, Մարկո Մյուլերը, Ադա Սոլոմոնն ու բազմաթիվ այլ հյուրեր աշխարհի ավելի քան 30 երկրից, հայտնում է քաղաքապետարանը։
Արդեն չորրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանը հանդիսանում է փառատոնի գլխավոր հովանավորը՝ իր աջակցությամբ նպաստելով մայրաքաղաքի մշակութային կյանքի հարստացմանն ու միջազգային կինոհանրության ուշադրության կենտրոնում հայտնվելուն






