ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում կարծիք է հայտնել, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի աջակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանին «ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա»։
«2022-ի հոկտեմբերի 6-ին Մակրոնը ողջունեց Փաշինյանի կողմից Արցախի ճանաչումն Ադրբեջանի մաս։ Դրա արդյունքում 2022-ի դեկտեմբերից Ադրբեջանը բլոկադայի ենթարկեց Արցախը։
Իսկ վերջնարդյունքում ՝ Արցախը 2023-ի սեպտեմբեր-հոկտեմբերին հայաթափվեց։
Հիմա էլ Մակրոնը հայտարարում է.«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի` հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել»։
Ի՞նչ նոր էջ…
Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման»,–գրել է նա։
Դրանից բացի, ՀՀԿ գործիչը արձագանքել է Մակրոնի վերջին հայտարարությանը, որում նշվում էր. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի` հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել»։






