«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Հայաստանում երբևէ գրանցված առավելագույն ջերմաստիճանը եղել է +43․7 :
«Պատմական ակնարկ․ Հայաստանում երբևիցե դիտված ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է Մեղրիում 2011թ-ի հուլիսի 31-ին +43․7 աստիճան, իսկ Երևանում 2018թ-ի հուլիսի 12-ին +42․4 աստիճան»,–գրել է նա։
Երևանում հուլիսի 15-ի ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի 36-38 աստիճանի, իսկ երեկոյան՝ կնվազի մինչև 28-30 աստիճանի։






