AM
15 Հուլիս 2025 - 11:00 AMT

Տիգրան Ավինյանը ընտրվել է Համայնքների միության նախագահ

Հայաստանի համայնքների միության վարչության նիստի ժամանակ միաձայն քվեարկությամբ վարչության նախագահ է ընտրվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Ավինյանը նշել է, որ կառույցի նպատակն է ունենալ ինքնաբավ, զարգացող համայնքներ։

«Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարության հիմնասյուներից է։ Այն համայնքներին հնարավորություն է տալիս ինքնուրույնաբար որոշել իրենց զարգացման ուղղությունները, արձագանքել բնակիչների կարիքներին և սեփական ուժերով կերտել համայնքի ապագան։ Այս մոդելը ոչ միայն իրավական նորմ է, այլ նաև գործնական անհրաժեշտություն՝ արդիական և արդյունավետ կառավարման համար։

Համոզված ենք՝ այդ ճանապարհին պետական կառույցների և համայնքների միջև պետք է լինի գործընկերության սկզբունքը՝ փոխադարձ վստահության և պատասխանատվության հիման վրա: Սա կարևոր հարթակ է՝ ամրապնդելու համայնքների ինքնուրույնությունն ու ֆինանսական կայունությունը, ներկայացնելու ու պաշտպանելու համայնքների շահերը, համագործակցությամբ զարգացնելու տեղական ինքնակառավարումը»,- նշել է քաղաքապետը, հայտնում է քաղաքապետարանը։

Նիստի երկրորդ հատվածում քննարկում է ծավալվել մինչև տարեվերջ Միության գործունեության առաջնահերթությունների ու գերակայությունների վերաբերյալ