Սոցիալական ցանցերում լայն տարածում է գտել մի տեսանյութ, որտեղ մի տղամարդ շանը կապած մեքենայի հետևից քարշ է տալիս։ Դեպքը տեսանկարահանել են ականատեսները։ Տեսանյութը տարածելիս օգտատերերը նշել են, որ ճանաչել են տղամարդուն և նշել, որ նա Բյուրեղավանից է, գրում է Panorama.am-ը։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Բյուրեղավանի բնակիչը ձերբակալվել է՝ կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքի համար։ Այդ մասին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի տղամարդ շանը կապած մեքենային վարում՝ կենդանու նկատմամբ ցուցաբերելով դաժան վերաբերմունք։
Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են վարորդի ինքնությունը։ Բյուրեղավանի 62-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և մեքենայով հանդերձ տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանություն։
Հիշեցնենք, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն դատապարտելի արարք է և յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանքներ»,–նշել է նա։






