AM
15 Հուլիս 2025 - 13:00 AMT

Ալեքսանդրա Քոուլը ՄԹ նոր դեսպանը կլինի Հայաստանում

Ալեքսանդրա Քոուլը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան: Նա կփոխարինի Ջոն Գալագերին, հայտնում է 1lurer.am-ը՝ Ֆորին Օֆիսի վրա հղումով։

Նշվում է, որ Քոուլն իր լիազորությունների կատարմանը կանցնի 2025 թվականի սեպտեմբերին:

Նախկինում Քոուլն աշխատել է Թբիլիսիում, Դոհայում, Իսլամաբադում, Թեհրանում, ինչպես նաև ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում Մեծ Բրիտանիայի դիվանագիտական առաքելություններում: