Արթուր Ազնավուրյանը նշանակվել է Ֆրանսիայում Հայաստանի ռազմական կցորդ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել։
Կցորդը կստանձնի պարտականությունների կատարումն օգոստոսի 1–ից։
«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը Արթուր Ազնավուրյանին 2025 թվականի օգոստոսի 1-ից նշանակել Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ՝ 3 տարի ժամկետով (նստավայրը ք. Փարիզ)»,- ասված է որոշման մեջ:






