Երևանում օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը շարունակելու է գործել նորարար վճարման 3 տարբերակով, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Քաղաքացիները կկարողանան վճարումներ կատարել հետևյալ եղանակներով՝ տրանսպորտային քարտի օգտագործմամբ, Հայաստանի բոլոր բանկերի՝ անհպում տեխնոլոգիայով բանկային քարտերով (բացառությամբ ՎՏԲ-ի), ինչպես նաև հատուկ բջջային հավելվածի միջոցով։
Տրանսպորտային քարտը կարելի է ձեռք բերել՝ մետրոպոլիտենի կայարանների տերմինալներից կամ գանձապահներից, Telcell սպասարկման կետերից, Հանրապետության և Ֆրանսիայի հրապարակների ինֆո կետերից:
Քարտը ստանալուց հետո անհրաժեշտ է կցել նախընտրած տոմսային փաթեթը՝ transport.yerevan.am կայքում, Telcell տերմինալներով կամ Telcell սպասարկման կետերում:






