AM
16 Հուլիս 2025 - 07:07 AMT

Սիմիդյանն ազատվել է շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից․ Նրան կփոխարինի Համբարձում Մաթևոսյանը

Հակոբ Սիմիդյանն ազատվել է շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, առաջնորդվելով վարչապետի առաջարկությամբ, ստորագրել է հրամանագիրը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Հակոբ Սիմիդյանին ազատել շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից»,–ասվում է հրամանագրում։

Մեկ այլ հրամանագրով, նույն պաշտոնում նշանակվել է Համբարձում Մաթևոսյանը։

Երկրորդ հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Համբարձում Մաթևոսյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար»։

Սիմիդյանը նախարար էր նշանակվել 2021 թ. դեկտեմբերին։ Համբարձում Մաթևոսյանը մինչ նշանակումը վարչապետի գլխավոր խորհրդականն էր, իսկ ավելի վաղ եղել է Արմավիրի մարզպետ և ՀՀ փոխվարչապետ։