ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը հուլիսի 15-ին Վարշավայում հանդիպում է ունեցել Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության պետքարտուղար Պավել Բեյդայի հետ։
Կողմերը քննարկել են հայ-լեհական փոխգործակցության հարցեր՝ կենտրոնանալով պաշտպանական ոլորտին վերաբերող հնարավորությունների վրա։






