AM
16 Հուլիս 2025 - 10:07 AMT

Վարչապետ. Չկա որևէ բանակցություն, որտեղ գերիների հարցը չի շոշափվում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած ասուլիսում, անդրադառնալով Բաքվում պահվող հայ գերիների թեմային, ասել է, որ այն միշտ ուշադրության կենտրնում է։

«Չկա որևէ բանակցություն, որևէ խոսակցություն, երբ այդ հարցին չի տրվում պատշաճ, անհրաժեշտ տեղ։ Չկա ուղղակի այդպիսի բան»,- վստահեցրել է նա։

2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։