AM
16 Հուլիս 2025 - 13:07 AMT

Կաշառքի գործով կալանավորված անձը 55 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Կաշառքի գործով կալանավորված անձի կալանքը փոփոխվել է 55 մլն դրամ գրավով ու տնային կալանքով։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը որոշումը որակել է օբյակտիվ ու շնորհակալություն է հայտնել դատավոր Մերի Մոսինյանին, հայտնում է Panorama.am-ը։

«Դատավոր Մերի Մոսինյանը 10 դրվագ կաշառք տալու մեղադրանքով երկու ամիս անց պաշտպանյալիս նկատմամբ կիրառված կալանքը փոփոխեց տնային կալանք և 55 մլն ՀՀ դրամ գրավ այլընտրանքային խափանման միջոցներով։ Խոսքը վերաբերում է վերջերս Երևանի քաղաքապետարանի աղմկահարույց գործին»,-գրել է փաստաբանը։

Վերջին աղմկահարույց ձերբակալությունները քաղաքապետարանի շուրջ տեղի են ունեցել մայիսի 15-ին։ Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 11 աշխատակից, այդ թվում Շենգավիթ վարչական շրջանի նախկին և ներկա աշխատակիցներ։

Կաշառք ստանալու և կաշառք տալու մեջ մեղադրվող 13 անձանց, այդ թվում՝ Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնյաների վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է։