AM
16 Հուլիս 2025 - 14:05 AMT

ՀՀ–ն ու Ֆրանսիան աշխատում են ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի վրա

Հայաստանն ու Ֆրանսիան աշխատում են ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթղթի վրա։ Այդ մասին ասուլիսում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով երկրների հարաբերությունների մասին։

«Ֆրանսիայի հետ կա նախագիծ, որի շուրջ աշխատում ենք։ Հույս ունեմ, որ այն առաջիկայում կհամաձայնեցվի։ Խոսքը ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին է, և համոզված եմ, որ այն պատեհ պահի նաև կստորագրվի»,-ասել է Փաշինյանը։