Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած ասուլիսում նշել է, որ ՀՀ և Ռուսաստանի հարաբերությունները տրանսֆորմացիայի փուլում են։
Նա կարծիք է հայտնել, որ ՌԴ հետ հարաբերությունները պետք է շատ ավելի լավը լինեն, քան նախկինում։
«Իմ գնահատմամբ, մեր և Ռուսաստանի հարաբերություններն այլևս չեն լինի այնպիսին, ինչպիսին եղել են նախկինում: Բայց դա չի նշանակում, որ մեր և ՌԴ հարաբերությունները պետք է վատ լինեն: Ո՛չ, ես կարծում եմ, որ մեր և Ռուսաստանի հարաբերությունները պետք է լինեն լավ, իմ գնահատմամբ՝ շատ ավելի լավը, քան նախկինում»,- ասել է վարչապետը։






