AM
16 Հուլիս 2025 - 14:21 AMT

Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բրիտանիայի դեսպանի հետ

Հուլիսի 16-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին՝ դիվանագիտական առաքելության ավարտի առիթով։

«Քարտուղար Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի ու տարբեր ոլորտներում համագործակցության խորացման աշխատանքներում ունեցած ներդրման համար՝ մաղթելով նորանոր հաջողություններ: Դեսպան Գալագերը շնորհակալություն է հայտնել ԱԽ քարտուղարին իր առաքելության ընթացքում ցուցաբերած աջակցության համար՝ համոզմունք հայտնելով, որ ՀՀ-ՄԹ հարաբերություններն ապագայում կշարունակեն ավելի զարգանալ»,- ասված է հաղորդագրությունում։

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են նաև մի շարք այլ հարցերի, որոնք հետաքրքրություն են ներկայացրել երկուստեք։

Սեպտեմբերից Մեծ Բրիտանիան նոր դեսպան կունենա ՀՀ–ում։