AM
16 Հուլիս 2025 - 14:25 AMT

ՔԿ․ Երևանի «Ֆլորենս» ռեստորանում քննչական գործողություններ են կատարվում

Երևանում փակվել է «Ֆլորենս» ռեստորանը։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ ռեստորանում քննչական գործողություններ են իրականացվում, հայտնում է Sputnik Արմենիան։

«Խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական գործողություններ»,– տեղեկացրել են ՔԿ-ից։

ԶԼՄ–ները գրում են, որ հուլիսի 15-ին իրավապահ մարմինները հատուկ գործողություն են իրականացրել «Ֆլորենս» ռեստորանում, որը վերագրվում է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին։ Ականատեսների խոսքով՝ տարածք են մուտք գործել մեծ թվով ոստիկաններ, ընդհատել ռեստորանում ընթացող մասնավոր միջոցառումը, դուրս բերել հյուրերին և ամբողջովին փակել օբյեկտը։

Ըստ շրջանառվող լուրերի` ռեստորանի սեփականատերերը որևէ կապ չունեն դեպքի հետ։