AM
16 Հուլիս 2025 - 14:46 AMT

Հայր Ռուբենը՝ Փաշինյանին․ Հայաստանը Սերժ Սարգսյանից ազատելուց հետո լիկվիդացրիր Արցախը, զոհաբերեցիր 5000 կյանք

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «Վեհարանն ազատելու են այնպես, ինչպես 2018-ին Հայաստանն ազատեցին Սերժ Սարգսյանից»։

«Հայաստանը Սերժ Սարգսյանից ազատելուց հետո լիկվիդացրիր Արցախը, զոհաբերեցիր 5000 կյանք, տնավեր սարքեցիր 150000 արցախցիների, Վեհարանն ազատելուց հետո ի՞նչն ես ուզում լիկվիդացնել, քանի՞ հոգու ես ուզում զոհաբերել, ի՞նչ մասշտաբի տնավերություն ես ուզում գործել»,-գրել է նա։

Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է անձամբ ղեկավարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «ազատագրման» գործընթացը՝ շեշտելով. «Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից»։ Մինչ այդ նա հայտարարել էր, որ Վաղարշապատի խոշորացված համայնքի որևէ տարածք իրավապահ մարմինների մուտքի համար փակ լինել չի կարող։