AM
16 Հուլիս 2025 - 14:48 AMT

Ryanair-ը վերանայել է ձեռքի ուղեբեռի չափը

Իռլանդական լոուքոստեր Ryanair-ը որոշել է ընդլայնել անվճար տեղափոխվող «անձնական պայուսակի» չափերը։ Ըստ The Express-ի, գործող 40x25x20 սմ չափի փոխարեն ընկերությունը թույլատրվելու է բորտ վերցնել մինչև 40x30x20 սմ չափի պայուսակ, հայտնում է Radar Armenia-ն։

Այս փոփոխությունը կապված է ԵՄ-ում նոր կանոնների ընդունման հետ, որոնք կարգավորում են անվճար ուղեբեռի չափերը։

Ryanair-ը հայտարարել է, որ նոր չափը ուժի մեջ կմտնի առաջիկա շաբաթներին։