AM
17 Հուլիս 2025 - 09:05 AMT

Երկրաշարժից անօթևան դարձած 7 ընտանիք բնակարան կստանա

Լոռու մարզի բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 7 ընտանիք ճանաչվել է ծրագրի շահառու, և նրանց խնդիրը լուծելու համար պետական բյուջեով նախատեսվել է 51․8 մլն դրամ: Նախագիծն ընդգրկված է Կառավարության նիստի օրակարգում, հայտնում է Radar Armenia-ն։

Պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում կլուծվի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ևս 7 ընտանիքի բնակարանային խնդիրը: