Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը չի մեկնաբանում, թե ինչպես են մտնելու Վեհարան։ Նա նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն նախօրեին անդրադարձել է այդ հարցին, և իր կողմից ավելացնելու ոչինչ չկա։
«Վարչապետը շատ ուղիղ պատասխան է տվել՝ Վեհարանն այնպես է ազատելու, ինչպես ազատեց Հայաստանը Սերժ Սարգսյանի իշխանությունից»,- նշել է նա, հայտնում է Aysor.am-ը։
Նախարարը հավելել է, որ անհրաժեշտության դեպքում կհրապարակվի ճանապարհային քարտեզ, ինչպես տեղի է ունեցել նաև հեղափոխությունից առաջ։
ՎարչապետՆիկոլ Փաշինյաննասուլիսի ընթացքում, պատասխանելովայն հարցին, թե ինչպես է ազատելու Վեհարանը՝ ասել է, որ «Վեհարանն ազատելու են այնպես, ինչպես 2018-ին Հայաստանն ազատեցին Սերժ Սարգսյանից»։






