AM
17 Հուլիս 2025 - 12:40 AMT

Ասրյանը գեներալ Շիլլի հետ քննարկել է ՀՀ և Ֆրանսիայի ԶՈւ համագործակցության հարցեր

ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրավերով ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը Գերմանիայում մասնակցել է Եվրոպայի ցամաքային զորքերի հրամանատարության համաժողովին։

Համաժողովի շրջանակում Էդվարդ Ասրյանն աշխատանքային հանդիպում է անցկացրել Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Պիեռ Շիլլի հետ։

Հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի զինված ուժերի միջև համագործակցության տարբեր ուղղությունները։

Գեներալ-լեյտենանտ Ասրյանը նաև մի շարք ոչ պաշտոնական հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ի և եվրոպական երկրների ցամաքային զորքերի բարձրաստիճան զինվորականների հետ։