Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։
ՊՎԾ ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես ստանձնել է կառույցի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը։
Պետրոսյանն այս պաշտոնում նշանակվել է 2021 թվականի դեկտեմբերի 9-ին։
Ըստ շրջանառվող լուրերի՝ Ռոմանոս Պետրոսյանը կարող է նշանակվել ՀԷՑ–ի կառավարիչ։






