«Աերոֆլոտը» և դրա դուստր ձեռնարկություն «Ռոսիան» ստացել են «Ռոսավիացիայի» կողմից տրամադրված թույլտվություններ՝ Գյումրու ուղղությամբ կանոնավոր թռիչքներ իրականացնելու համար, ինչի մասին տեղեկացրել է «Ռոսավիացիայի» մամուլի ծառայությունը։
«Աերոֆլոտին» թույլատրել են թռիչքներ իրականացնել Միներալնիե Վոդիից, «Ռոսիային»՝ Սոչիից: Երկու թույլտվություններն էլ հնարավորություն են տալիս Գյումրի կատարել շաբաթական մինչև 7 թռիչք, գրում է Sputnik Արմենիան։
Գյումրու «Շիրակ» օդանավակայանի պաշտոնական կայքի համաձայն՝ ներկայում այն սպասարկում է միայն մեկ ավիափոխադրող՝ «Աերոֆլոտ» խմբի «Պոբեդա» ընկերությանը, որը թռիչքներ է իրականացնում Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից:






