AM
18 Հուլիս 2025 - 06:18 AMT

Վերին Լարսում արտակարգ դրություն է հայտարարվել

Ռուսաստանը Վերին Լարսի սահմանային հատվածում արտակարգ դրություն է հայտարարել՝ պայմանավորված եղանակային խնդիրներով։

Մաքսային անցակետի պաշտոնական էջում արձանագրվել է, որ ճանապարհը փակ է վատ եղանակի պատճառով, ինչպես նաև, որ այս պահին հերթում կանգնած է 2543 մեքենա, հայտնում է Aliq.ge-ն։

Վրացական Կազբեգիի մաքսային անցակետերում սպասում է 442 բեռնատար մեքենաներ։