Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ առջևում «կարևորագույն առաքելություն ունեն՝ հանուն ՀՀ և նրա քաղաքացու»։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել եմ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից, որն զբաղեցնում էի ավելի քան երեքուկես տարի՝ սկսած 2021թ. դեկտեմբեր ամսից։
Շնորհակալ եմ վարչապետին՝ նման բարձր վստահության և ընձեռած հնարավորության համար՝ ծառայելու մեր պետությանն ու պետականության կայացմանը։ Շնորհակալ եմ նաև ՊՎԾ ողջ աշխատակազմին՝ այս տարիների արդյունավետ համագործակցության և լիարժեք փոխգործակցության համար։
Վստահեցնում եմ՝ այդ պատասխանատու կարգավիճակում բոլոր որոշումներիս և գործողություններիս հիմքում դրվել է բացառապես պետական և հանրային շահը։ Առջևում կարևորագույն առաքելություն ունենք՝ հանուն Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացու։ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,-ասվում է գրառման մեջ։
Պետրոսյանը ՊՎԾ ղեկավար էր նշանակվել 2021 թվականի դեկտեմբերի 9-ին։
Ըստ շրջանառվող լուրերի՝ Ռոմանոս Պետրոսյանը կարող է նշանակվել ՀԷՑ–ի կառավարիչ։






