AM
18 Հուլիս 2025 - 06:41 AMT

Աբովյան-Թումանյանից մինչև Աբովյան-Պուշկին խաչմերուկը մինչև կեսօր փակ կլինի

Հուլիսի 18-ին ժամը 10։00-12:00-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկի երթևեկությունը փակ կլինի, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

Դա պայմանավորված է Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացման արարողությամբ։