AM
18 Հուլիս 2025 - 07:50 AMT

Շան հանդեպ դաժանություն ցուցաբերած անձի դեմ հարուցվել է քրեական հետապնդում

Ավտոմեքենայի հետնամասին շանը պարանով կապած ու նրա նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած 62-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի տղամարդ շանը կապել մեքենային ու վարում։ Նա հայտնաբերվել էր և ձերբակալվել։

Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ՔՕ–ի 307-րդ հոդվածի առաջին մասով։

Այն նախատեսում է տուգանք` նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, հանրային աշխատանք՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ կամ կարճաժամկետ ազատազրկում՝ երկու ամիսից երկու տարի ժամկետով։