AM
18 Հուլիս 2025 - 10:39 AMT

Ավինյանը` Վեհարանն «ազատելու» մասին․ Ամեն մարդ իր տեղում իր գործը կատարելու է

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հոգևորականների դեմ վերջին շրջանում ծավալվող գործընթացներին, ասել է, որ կեղծավորության և արհեստականության մեջ ապրելը շատ սխալ բան է, որոշ դեպքերում պետք է որոշ ճշմարտություններ բարձրաձայնվեն և դրանց հետևից նաև գնալ։

«Այն, ինչի վրա ժամանակին կամ շատ երկար ժամանակ աչք է փակվում, որոշ հանգամանքներից ելնելով, վաղ թե ուշ… շատ դեպքերում այդ կեղծավորությանն ու արհեստականությանը, այո՛, պետք է վերջ տալ»,-ասել է Ավինյանը։

Լրագրողի այն հարցին, թե արդյոք ինքը կմիանա այն խմբին, որը, ինչպես վարչապետ Փաշինյանն է հայտարարել, առաջնորդելու է Վեհարանը Վեհափառից ազատելու գործընթացը, Ավինյանը պատասխանել է․ «Կարծում եմ՝ ամեն մարդ իր տեղում իր գործը կատարելու է»։

ՎարչապետՆիկոլ Փաշինյաննասուլիսի ընթացքում, պատասխանելովայն հարցին, թե ինչպես է ազատելու Վեհարանը՝ Փաշինյանն ասել է, որ «Վեհարանն ազատելու են այնպես, ինչպես 2018-ին Հայաստանն ազատեցին Սերժ Սարգսյանից»։