ՊՎԾ նախկին պետՌոմանոս Պետրոսյանը նշանակվել էՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ: Նշանակումն արլ է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը:
«ՀՀ կառավարության լիազոր մարմնի կողմից ներկայացված հաղորդման հիմքով ՀԾԿՀ նախագահը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ հարուցեց վարչական վարույթ և Ռոմանոս Պետրոսյանին նշանակեց ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Որոշումն ուժի մեջ կմտնի ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Ռոմանոս Պետրոսյանը ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել էր Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից։
Ազգային ժողովը միաձայն հաստատել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթը, որոնք ուղղված են այդ նպատակին։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 8-ին ստորագրել է ՀԷՑ-ի պետականացմանն առնչվող օրենքները։ ՀԾԿՀ–ն մերժել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության՝ ներդրումային ծրագրի 2025-ի մասով վերանայման առաջարկը:






