«Հանրային վերահսկողություն» ՀԿ-ի ղեկավար Մհեր Կարագյոզյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով հաճախակի դարձած խաբեության դեպքերին, գրել է, որ խաբեության զոհը պարտավոր չէ վերադարձնել գումար առանց դատարանի որոշման։
«Եթե դուք դարձել եք խաբեության կամ կիբեռհանցագործության զոհ, մի ընդունեք պարտավորություններ, որոնք բխում են ոչ թե ձեր մեղքից, այլ ուրիշի հանցանքից»,–գրել է նա։
Նա անդրադարձել է մի իրողության, որն, իր խոսքերով, կարող է պատահել ցանկացած քաղաքացու հետ։
«Քեզ խաբեցին, հետո պարտավորեցրին վերադարձնել գումա՞րը։ Սա քեզ է վերաբերում։ Սա իրական պատմություն է, որը կարող է պատահել յուրաքանչյուրի հետ։
Քաղաքացին հայտնաբերել է, որ իր բանկային հաշիվներից անհետացել են գումարներ։
Երբ դիմել է բանկ՝ պարզաբանում ստանալու համար, բանկը մերժել է գումարի վերադարձը՝ պնդելով, թե հենց քաղաքացին է մեղավոր, քանի որ տրամադրել է իր անձնական տվյալները 3-րդ անձանց։
Քաղաքացին հակադարձել է՝ նշելով, որ իրեն պարզապես խաբել են, նա հայտնվել է ծուղակում, և երբևէ չի հասկացել, որ ինչ-որ տվյալ տրամադրելով՝ կարող է թույլ տալ իր հաշիվներից գումար փոխանցել։
Վերջում, իբրև հարցի «լուծում», բանկը առաջարկում է վերադարձրել է գումարը, բայց ոչ որպես արդարացում, այլ՝ քաղաքացուն առաջարկելով ստորագրել փոխառության պայմանագիր, որի կարևոր կետերից մեկը հետևյալն է՝
Իրավական պարզաբանում․ Քաղաքացու մեղավորությունը կարող է որոշել միայն դատարանը, ոչ թե որևէ պայմանագիր։
Եթե դատարանը գտնի, որ քաղաքացու գործողությունները չեն եղել դիտավորությամբ, կամ չարամտորեն այլ եղել են միամտություն կամ խաբեության զոհ լինելու արդյունք, ապա նա չի կարող համարվել մեղավոր։
Այս դեպքում՝ այդ պայմանագրի կետը ուժի մեջ չի մտնի, և քաղաքացուն չի կարող պարտադրվել վերադարձնել գումարը։
Պայմանագրի այս դրույթը ուժի մեջ է մտնում միայն այն դեպքում, երբ կա օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ»,–ասվում է գրառման մեջ։
Նա հորդորել է քաղաքացիներին չվախենալ։
«Եթե դուք դարձել եք խաբեության կամ կիբեռհանցագործության զոհ, մի ընդունեք պարտավորություններ, որոնք բխում են ոչ թե ձեր մեղքից, այլ ուրիշի հանցանքից։ Մենք՝ «Հանրային Վերահսկողություն» ՀԿ-ն, ձեր կողքին ենք այս պայքարում»,–ասվում է գրառման դեմ։






