«Սթրայքբոլի գործով» կալանավորված 18-ամյա Անդրանիկ Չամիչյանի առողջական վիճակը վատթարացել է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Նախօրեին Անդրանիկին տեսակցել են ծնողները ևինձ ահազանգել, որ նրա առողջական խնդիրները սրվել են։ Տղան լուրջառողջական խնդիր ունի սրտի հետ կապված, որի պատճառով բանակից տարկետում է ստացել»,–ասել է նա։
Փաստաբանը դիմում է ներկայացրել թե ՔԿՀ պետին, թե դատապարտհակների առողջությամբ զբաղվող ՊՈԱԿ-ի տնօրենին։
«Հույս եմ հայտնում, նույնիսկ վստահություն, որ հաստատ ՔԿՀ հիմնարկում պատշաճ ուշադրություն կլինի Անդրանիկի առողջության մասով»,- ասել է Մելիքյանը։
Անդրանիկ Չամիչյանը 2 ամսով կալանավորվել է սթրայքբոլի խաղի սարքավորումներ ունենալու պատճառով։ Նրան մեղադրում են ահաբեկչության նախապատրաստման մեջ։
Հուլիսի 10–ի առավոտյան խուզարկություններ են իրականացվել դաշնակցականների տներում, որից հետո 7 անձ ձերբակալվել է և տարվել ՀՀ քննչական կոմիտե։ Մի քանի օր անց մեծ մասին ազատ են արձակել։






