AM
19 Հուլիս 2025 - 09:35 AMT

Աբովյանում բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհի պատճառով ավելի քան 100 մարդ է տարհանվել

Աբովյանում բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհի արդյունքում ավելի քան 100 բնակիչ է տարհանվել, նախնական վարկածով՝ հրդեհի պատճառն էլեկտրական խափանումն է եղել։ Այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Հրշեջ ծառայությունը հաջողությամբ մարել է կրակը, որը ծագել է շենքի հինգերորդ հարկի էլեկտրական հաշվիչների հատվածում։

Ըստ ՆԳՆ-ի՝ փրկարարները բացել են երկու բնակարանի դռները և տարհանել 8 քաղաքացու. շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն․ հոսպիտալացման անհրաժեշտություն չի առաջացել: Շենքի այլ հարկերից տարհանել են ևս 15 բնակչի:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:41-ին, մարվել՝ 11:05-ին։ Այրվել են էլեկտրական հաշվիչների վահանակը, խորդանոցը՝ կենցաղային իրերով և երկու բնակարանների դռները։