AM
21 Հուլիս 2025 - 06:48 AMT

2026–ին ՀՀ–ում կայանալիք COP17 համաժողովը կանցկացվի հոկտեմբերին

2026–ին ՀՀ–ում կայանալիք COP17 համաժողովը կանցկացվի հոկտեմբերին; Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

«Սիրելի հայրենակիցներ, ուրախությամբ հայտնում եմ, որ 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը մեր երկիրը կընդունի բնապահպանական ամենամեծ և նշանակալի համաժողովներից մեկը՝ COP17-ը՝ համախմբելով աշխարհի հարյուրավոր պետությունների, միջազգային կազմակերպությունների, գիտական շրջանակների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների։

Երևանը կդառնա գլոբալ հարթակ, որտեղ կքննարկվեն կենսաբազմազանության պահպանման ուղիները, կձևավորվեն նոր պարտավորություններ և կստեղծվեն ռազմավարական գործընկերություններ՝ ի նպաստ մեր մոլորակի առողջ ապագայի։Սա բացառիկ հնարավորություն է մեր երկրի համար՝ դառնալու բնության պահպանման ոլորտում միջազգային որոշումների ձևավորման ակտիվ մասնակից և առաջատար»,- ասվում է նախարարի գրառման մեջ։

2024-ին Կոլումբիայում ընթացող ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի ընթացքում Հայաստանը 65 ձայնով ընտրվել է որպես 17-րդ համաժողովի հյուրընկալ։