Մեկնարկել է բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի (թափուր տեղերի) մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտերի ընդունման գործընթացը, հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Այս փուլում դիմորդներին հնարավորություն է ընձեռվել դիմելու մեկ կամ մի քանի բարձրագույն ուսումնական հաստատություն՝ ընտրելով առավելագույնը վեց մասնագիտություն, եթե այդ մասնագիտությունների համար առկա են ազատ տեղեր, և նրանք համապատասխան քննություններով ստացել են դրական գնահատականներ։
Լրացուցիչ մրցույթին կարող են մասնակցել ինչպես հիմնական մրցույթը չհաղթահարած դիմորդները, այնպես էլ հիմնական փուլում բուհ և մասնագիտություն չհայտագրածները։ Մրցույթի կազմակերպման ընթացքում նախապատվությունը տրվելու է հիմնական մրցույթից դուրս մնացածներին
Հայտերի ընդունման վերջնաժամկետը սահմանված է հուլիսի 26-ը, ժամը 18։00։






