Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, արձագանքելով նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հրապարակումներին, դրանք անվանել է ազատ ոճի շարադրություններ։
«Թաթոյան Արմանին ասեք վերջ տա «Ինչպես ես անցկացրի ամառային արձակուրդները» ազատ ոճի շարադրություններին: Եկեղեցում գտել էր մեկին, ում պոչը բռնած էլի սենց շարադրությունն էր հնարում, էն էլ պարզվեց ահաբեկչություն նախապատրաստողի պոչ է բռնել, որի համար Թաթոյանը դեռ առնվազն քաղաքական պատասխանատվություն է կրելու:
Հիմա էլ Գալստանյանից պլավնի անցնում է նոր տիրոջ փնտրտուքի, որովհետև Թաթոյանն առանց ՇԵՖ գոյություն ունենալ չի կարող: Դա պատմությունն է ցույց տվել»,-գրել է նա:






