AM
21 Հուլիս 2025 - 14:42 AMT

Էրեբունիում ծանրաբեռնված ճանապարհահատված կհիմնանորոգվի

Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդ փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկը Արին Բերդ փողոցի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածը կհիմնանորոգվի, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Նախագծանախահաշվային փաթեթի կազմման աշխատանքները մեկնարկել են: Ըստ քաղաքապետարանի՝ ծանրաբեռնված երթևեկությամբ ճանապարհահատվածն անմխիթար վիճակում է: