Հուլիսի 23-ին ժամը 10:30-ից մինչև 14:30-ը, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան, 5-րդ զանգվածի Ա. Միկոյան, 6-րդ զանգվածի Լյուքսեմբուրգի, 7-րդ զանգվածի Կարախանյան, 8-րդ զանգվածի Մինսկի, 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցներում, ինչպես նաև Գայի պողոտայի ու Բագրևանդ թաղամասի որոշ հատվածներում գործարկվել են էլեկտրաշչակներ, հայտնում է Փրկարար ծառայությունը։
Բացի այդ, նույն օրը՝ հուլիսի 23-ին, ժամը 10:00-ից մինչև 17:00-ը, Արարատի մարզի Արգավանդ, Գեղանիստ, Գետափնյա, Ղուկասավան, Արբաթ, Ազատաշեն, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Սիփանիկ, Սիս, Տափերական և Փոքր Վեդի համայնքների մի շարք հասցեներում նույնպես միացվելու են նախազգուշացման նպատակով նախատեսված շչակները։






