AM
22 Հուլիս 2025 - 09:32 AMT

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 22 միլիոն դրամ

Հուլիսի 16-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Արարատի մարզի դատախազության կողմից ներկայացված հայցադիմումը՝ Հայաստանի Հանրապետության պետական շահերը վերականգնելու նպատակով։

Գլխավոր դատախազությունն արձանագրել է, որ դատարանի այս որոշման հիմքով՝ ՀՀ-ին որպես վնասի փոխհատուցում, բռնագանձվելու է 22 միլիոն 149 հազար դրամ։ Գումարը ենթակա է բռնագանձման Ավշար համայնքի նախկին ղեկավար Ս.Գ.-ից, ինչպես նաև Կադաստրի կոմիտեի աշխատակիցներ Հ.Ն.-ից և Է.Ա.-ից։