AM
22 Հուլիս 2025 - 11:07 AMT

Իսակովի պողոտայում բողոքի ակցիա կանցնի բուքմեյքերական ընկերության դեմ

Մի շարք քաղաքացիներ որոշում են ընդունել բողոքի հավաք կազմակերպել՝ ուղղված «Տոտոգեյմինգ» բուքմեյքերական կազմակերպության գործունեության դեմ։

Քաղաքացի Հովհաննես Պողոսյանը, ով հանդես է գալիս նախաձեռնության անունից, դիմել է Երևանի քաղաքապետարան՝ հավաքի անցկացման նպատակով, հայտնում է «Փաստինֆոն»։

Քաղաքապետարանից հաստատել են, որ բողոքի գործողությունը նախատեսված է օգոստոսի 1-ին՝ Իսակովի պողոտայում։