Reebok և Gold’s gym սպորտային ակումբներում իրականացվող քննչական գործողությունները ավարտվել են, ձերբակալվածներ և մեղադրյալներ չկան։ Այդ մասին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը գրում է Factor.am-ը
«Քրեական վարույթի շրջանակում կատարված գործողությունների արդյունքում` առգրավվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող առարկաներ»,- նշել է ՔԿ ներկայացուցիչը։
Քննչական մարմնից նաև տեղեկացրել են, որ մարզասրահները շարունակում են գործել իրենց բնականոն ռեժիմով։
Քննչական քայլերը իրականացվել են՝ կապ ունենլով սպորտային ակումբներում հարկերից խուսափելու քրեական վարույթների հետ։






