AM
22 Հուլիս 2025 - 13:25 AMT

Հուլիսի 23-ից Կենտրոնի որոշ փողոցներում կարգելվի մեքենաների կանգառը

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 23-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

Մասնավորապես՝ Պարոնյան փողոցում՝ Պարոնյան – Ձորագյուղ փողոցների խաչմերուկից մինչև Պարոնյան – Լեոյի փողոցների խաչմերուկ, ինչպես նաև Աբովյան փողոցում՝ Աբովյան փողոց – Հյուսիսային պողոտա խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ՝ ուղղության աջ կողմում և Աբովյան և Բուզանդի փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ ուղղության ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը։