Արցախում ուժգին հրդեհ է բռնկվել: Մարման համար ներգրավվել են ուղղաթիռներ՝ կրակի տարածումը կանխելու և մարումը արագացնելու համար։
Կրակը բռնկվել է Աղդամի և Աղդերե գյուղի շրջակայքում հուլիսի 22–ի ուշ երեկոյան։ Հիմնականում այրվում են չոր խոտ և թփուտներ, ինչն էլ նպաստում է կրակի արագ տարածմանը, հայտնում է Minval.az-ը։
Qafqazinfo-ի տվյալներով՝ հրդեհի օջախում գրանցվել է ականների երեք պայթյուն։
Դեպքի վայր են հասել Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջները։ 50 հոգուց բաղկացած անձնակազմը հատուկ տեխնիկայի օգնությամբ փորձում է կանխել կրակի տարածումը դեպի անտառային տարածք։






