AM
23 Հուլիս 2025 - 07:54 AMT

Փաշինյանը կմեկնի ՌԴ. Ալթայում մասնակցելու է համաժողովի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 24-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:

Նիկոլ Փաշինյանը ՌԴ Ալթայի Հանրապետությունում կմասնակցի Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին, հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը։