AM
23 Հուլիս 2025 - 08:42 AMT

Մահացել է ռոքի լեգենդ Օզի Օսբորնը

76 տարեկանում մահացել է ռոքի լեգենդ, Black Sabbath-ի վոկալիստ Օզի Օսբարնը։ Նա հեռացել է կյանքից հրաժեշտի համերգից16 օր անց, որի ժամանակ նրա հետ միասին 20 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ բեմ բարձրացան Black Sabbath ռոք խմբի դասական կազմի անդամներկիթառահար Թոնի Այոմին, բասիստ Գիզեր Բաթլերը և հարվածային գործիքներ նվագող Բիլ Ուորդը, հայտնում է The Gardian-ը։

2023-ին Rolling Stone-ին տված հարցազրույցում նա ասել էր, որ կցանկանար ևս մեկ անգամ ելույթ ունենալ՝ երկրպագուներին շնորհակալություն հայտնելու համար։

«Եթե չկարողանամ պարբերաբար ելույթներ ունենալ, ուղղակի ուզում եմ այնքան առողջ լինել, որ կարողանամ մեկ համերգ տլ, որտեղ ասեմ՝ «Ողջու՜յն, շատ շնորհակալ եմ կյանքիս համար»։ Դրա համար եմ պայքարում, և եթե այդ պահին մահանամ՝ երջանիկ մարդ կմեռնեմ», — ասել է նա։

Նույն տարում նա պաշտոնապես ավարտել է շրջագայությունները՝ նշելով, որ այլևս ֆիզիկապես ի վիճակի չէ։ Նա հրաժարվել էր մասնակցել 2023-ի հոկտեմբերին նախատեսված փառատոնին։

Ռոք երաժիշտը երկրորդ կարիերան էր սկսել կյանքում՝ The Osbournes ռեալիթի‑շոոում, որը 2002 թվականին շահեց Primetime Emmy մրցանակ։ Դրանից հետո ընտանիքի անդամներն իրենց առանձին հաջողություններին հասան։

Osbourne‑ը ծնվել է 1948 թվականի դեկտեմբերի 3‑ին Բիրմինգհամում, դպրոցը լքել է 15 տարեկանում, աշխատել է շինհրապարակում, սպանդանոցներում։

1967-ին Օզիին առաջարկել են միանալ Rare Breed խմբին, որը հետո վերանվանվեց Black Sabbath։ Ըստ Բաթլերի՝ «եթե մարդիկ փող են վճարում, որպեսզի վախենան կինոթատրոնում, նույնը պետք է լինի համերգում»։ 1969-ին նրանք գրանցեցին առաջին ալբոմը ընդամենը երկու օրում։

1979-ին Օսբորնը հեռացել է Black Sabbath-ից ալկոհոլի և թմրամիջոցի խնդիրների պատճառով՝ չորս ութ ալբոմից հետո։ Նա իրականացրել է հաջող սոլո կարիերան՝ թողարկելով 11 ալբոմ, մինչև 1997-ի վերամիավորում։

Չնայած առողջության վատթարացմանը, Օզի Օսբորնը շարունակել է ապրել ռոքի կերպարին համահունչ։

«Նայելով հետ՝ պետք է հազար անգամ մահացած լինեի, բայց երբեք չմահացա», — ասել է նա 2011 թվականի God Bless Ozzy Osbourne փաստագրական ֆիլմում։

Օսբորնը բազմիցս պարգևատրվել է, ներառյալ Գրեմմի՝ 1993 թվականին իր I Don’t Want To Change The World սինգլի համար։ 2023-ին նա կրկին շահել է երկու Գրեմմի՝ լավագույն ռոք ալբոմի և կատարումի համար։ Նա նաև պարբերաբար արժանացել է երաժշտական բարձրագույն պարգևների որպես Black Sabbath խմբի անդամ։ 2006 թվականի մարտին խումբը ընդգրկվել է Ռոքի և Ռոլի Փառքի Սրահում։