Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է ՀԷՑ-ին վերաբերող Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշումը՝ ընդգծելով դրա ազդեցությունը պետականացման գործընթացի վրա:
«Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը շատ կենցաղային լեզվով ասած պարտավորեցրեց ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի պետականացումից։
Ռոմանոսը դուրս է գալու ՀԷՑ-ից. կարծում եմ մեկնաբանութնուններn ավելորդ են, զուտ հիշենք Վինի Պուխի էշին»,–գրել է նա։
ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը ևս անդրադարձել է միջազգային դատարանում Սամվել Կարապետյանի օգտին կայացված վճռին:
«Դատարանն արգելել է ՀՀ կառավարությանը՝
- բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները
- փոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների կազմը
- հետ վերցնել ՀԷՑ-ի գործունեության լիցենզիաները
- և որևէ կերպ սահմանափակել ընկերության բնական բիզնես գործունեությունը
Այս վճիռը ցույց է տալիս, որ աշխարհում արդարությունը գործում է, և այն չի իրականացվում Facebook-ով, ինչպես այսօր Հայաստանում»,-գրել է նա։
Նարեկ Կարապետյանը շեշտել է, որ այս որոշումը միջազգային մակարդակով հաստատում է ընկերության նկատմամբ պետական ճնշումների անթույլատրելիությունը՝ ընդգծելով իրավական մեխանիզմների գերակայությունը և սոցիալական մեդիայի միջոցով արդարադատություն իրականացնելու անընդունելի փորձերը:
Երկու ամսով կալանավորված գործարար, բարերարՍամվել Կարապետյանը և նրա ընտանիքը հաղթել են ՀՀ կառավարության դեմ նախաձեռնած ՀԷՑ-ը պետականացնելու արբիտրաժային հրատապ գործը։
2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի հրատապ արբիտրաժը որոշում է կայացրել՝ պարտավորեցնելով ՀՀ-ին չկիրառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներով սահմանված դրույթները, ինչպես նաև դադարեցնել ՀԷՑ-ի հնարավոր բռնագրավման հետագա քայլերը։






