Խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ ժամը 09:50-ի սահմանում Սևան-Մարտունի ճանապարհի 6-րդ կիլոմետրին բախվել են «Ford Transit» մակնիշի մեքենան և ՊՆ հաշվեկշռում գրանցված 2 «Ուրալ» բեռնատարներ։ Բախման հետևանքով «Ford Transit»-ը սեղմվել է երկու «Ուրալ»-ների արանքում, հայտնում է Shamshyan.com-ը։
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 4 զինվորական ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Սևան» բժշկական կենտրոն։ Բուժհաստատությունից հայտնել են, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։
Դեպքի առթիվ կայազորի քննչական բաժինը հարուցել է քրեական վարույթ։
ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է, որ ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենաների մասնակցությամբ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ՃՏՊ հետևանքով զինծառայողները հետազոտվել են բժշկական կենտրոնում, նրանցից որևէ մեկը չի հոսպիտալացվել, նրանցից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։






