Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 24-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։
Նշված հատվածներում ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Հանրապետության տարածքում հուլիսի 24-ին և 27-ին կանխատեսվել է չոր եղանակ՝ առանց տեղումների։ Հուլիսի 25-ի և 28-ի կեսօրից հետո, ինչպես նաև 26-ին գիշերով և կեսօրից հետո առանձին մարզերում հնարավոր են կարճատև տեղումներ ու ամպրոպներ, որոշ վայրերում՝ նաև կարկուտ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 23-26-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում հուլիսի 24-ին, 25-ի գիշերը, 27-ին և 28-ին կանխատեսվել է առանց տեղումների եղանակ։ Իսկ հուլիսի 25-ի երեկոյան, ինչպես նաև 26-ի գիշերը և երեկոյան ժամերին մայրաքաղաքի որոշ հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Այդ պահերին և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19 մետր վայրկյան։






