AM
24 Հուլիս 2025 - 07:52 AMT

Մրցույթ` «Մանկական Եվրատեսիլ 2025»-ում ՀՀ-ն ներկայացնելու համար

Հանրային հեռուստաընկերությունը սկսել է հայտերի ընդունումը՝ պարզելու համար, թե ով կներկայացնի Հայաստանը Մանկական Եվրատեսիլ 2025 երգի միջազգային մրցույթում։

Հեռուստաընկերությունից հայտնել են, որ մասնակցության հնարավորություն ունեն Հայաստանի քաղաքացիներն ու ռեզիդենտները՝ 2025 թվականի դեկտեմբերի 13-ի դրությամբ 9-14 տարեկան երեխաները, հայտնում է Արմենպրեսը։

Մրցույթին կարող են մասնակցել ինչպես մենակատարներ, այնպես էլ դուետներ կամ խմբեր՝ մինչև վեց հոգով։ Ընտրության առաջին փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել և ներկայացնել կենդանի կատարմամբ երկու երգի քավր տարբերակ։

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել լսումների առաջին փուլին և ներկայացնել նախընտրած երկու երգի քավր տարբերակ՝ կենդանի կատարմամբ։ Առաջին փուլը հաջողությամբ հաղթահարած մասնակիցները կհրավիրվեն երկրորդ փուլ, որի ընթացքում հայկական և միջազգային պրոֆեսիոնալ ժյուրին, ինչպես նաև մասնագիտացված ֆոկուս խումբը կընտրեն հաղթողին։

Հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 15-ը՝ www.eurovision.am պաշտոնական կայքի միջոցով։

«Ըստ աղբյուրի՝ լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև օգոստոսի 15-ը լրացնել հայտ՝ այցելելով պաշտոնական կայք՝ www.eurovision.am։ Մանկական Եվրատեսիլը ոչ միայն մրցույթ է, այլ նաև բացառիկ հնարավորություն՝ ստեղծագործող և տաղանդավոր երեխաների համար իրենց ձայնը հասցնելու միջազգային բեմ։ Լրացուցիչ տեղեկությունների համար հետևեք մեր պաշտոնական ալիքներին և սոցիալական մեդիայի էջերին»,- ասվում է հայտարարության մեջ։

Մրցույթի արդյունքում ընտրված մասնակիցը Հայաստանը կներկայացնի Թբիլիսիում կայանալիք Մանկական Եվրատեսիլ 2025-ում՝ սեփական երգով։