Հուլիսի 26-ին Հանրապետության հրապարակում նախատեսվել է ՀամաՀՄԸՄ-ական 12-րդ մարզախաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որը կանցկացվի ժամը 18։00-22։30-ը։ Այդ ժամանակահատվածում հրապարակում շրջանաձև երթևեկության մի հատված ժամանակավորապես փակ կլինի, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Բացման արարողության շրջանակում սույն թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 18։00-19։30-ը Մատենադարանի հրապարակից՝ Մեսրոպ Մաշտցի պողոտա, Սայաթ-Նովայի պողոտա, Աբովյան փողոց, Հանրապետության հրապարակ երթուղով կանցկացվի երթ։ Ջահակիրների մրցավազքը տեղի կունենա ժամը 18։30-ից մինչև 20։30 «Եռաբլուր» զինվորական պանթեոնից՝ Իսակովի պողոտա, Արգիշտիի փողոց, Իտալիայի փողոց, Վազգեն Սարգսյան փողոց, Հանրապետության հրապարակ։
Նշված ճանապարհահատվածները ժամանակավորապես փակ կլինեն երթևեկության համար։






