AM
24 Հուլիս 2025 - 11:10 AMT

Մինչև 10 տարեկան երեխաներին գլյուկոզայի չափման նոր սարքեր կտրամադրվեն

Մինչև 10 տարեկան երեխաներին անվճար գլյուկոզայի չափման նոր սարքեր կտրամարդվեն։ Առողջապահության նախարարությանը կհատկացվի 729 միլիոն դրամ՝ դեղերի մատակարարման, ինչպես նաև արյան մեջ գլյուկոզայի մշտադիտարկման համակարգերի տրամադրման և սպասարկման ծրագրի ձեռքբերման նպատակով։ Որոշումը կայացվել է կառավարության նիստում։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել է, որ այս ծրագիրը շատ սպասված է։

«Շատ ակտիվ աշխատել ենք մեր գործընկերների հետ՝ երեխաների համար նորագույն տեխնոլոգիական լուծում ապահովելու համար»,- ասել էԱվանեսյանը՝ հավելելով, որ ընդլայնվել է նաև դեղորայքի ապահովման ցանկը՝ գլյուկոզա, այլ գլյուկոն դեղամիջոց:

Ապագայում ծրագիրը նախատեսվում է ընդլայնել՝ ընդգրկելով մինչև 18 տարեկան պացիենտներին։